Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Հայաստանն աշխարհի կրթական քարտեզում կներկայանա նոր հաստատությամբ»

«Հայաստանն աշխարհի կրթական քարտեզում կներկայանա նոր հաստատությամբ»
04.10.2012 | 16:22

«RVVZ» (Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ) հիմնադրամի առաջնային ծրագրերից է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնումը, որը, հավանաբար, կգործի 2014-ի սեպտեմբերի 1-ից:

«Նման որակի դպրոց ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում չկա: Հայաստանը աշխարհի կրթական քարտեզում կներկայանա նոր հաստատությամբ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արտակ Մելքոնյանը, ընդգծելով, որ դպրոցի հիմնումով զարգանում է Դիլիջանի ամբողջ ենթահամակարգը:
Դպրոցը նախատեսված է 13-19 տարեկան տղաների և աղջիկների համար, կարող է ընդունել 650 աշակերտ և 60 ակադեմիական աշխատակից: Այստեղ սովորելու են աշակերտներ աշխարհի տարբեր երկրներից: Ենթադրվում է, որ հայ դպրոցականները կկազմեն աշակերտների ընդհանուր թվի 15-20 տոկոսը:
Ներկայումս մշակվում են դպրոցի ուսումնական ծրագրերը, կատարվում է ուսուցիչների ընտրություն, որոնց հիմնական մասը կհրավիրվի արտերկրից:
ՈՒսման վճարը բարձր է լինելու` ամապատասխան նման ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջազգային գներին հ, սակայն շնորհալի աշակերտների համար կգործի կրթաթոշակների համակարգը, կգտնվեն միջոցներ ֆինանսավորելու նրանց ուսումը:
Արտակ Մելքոնյանը նշեց, որ դպրոցի ստեղծումը նպատակ ունի նաև բարձրացնելու Հայաստանի ընկալումը, համբավը ինչպես դրսում, այնպես էլ ներսում:
Հարկ է նշել, որ ներսում քիչ չեն այն դպրոցները, որոնք, քիչ թե շատ ներդրումների դեպքում, կարող էին բավարար պայմաններ ապահովել: Բայց, ինչպես նշեց հիմնադրամի տնօրենը, Վարդանյանների հնարավորությունները սահմանափակ են: Իսկ նման ծրագրերի համար ընտրվում են այն վայրերը, որտեղ ներդրումները կարող են ունենալ առավելագույն արդյունք:
Դպրոցին հատկացված ընդհանուր տարածքը մոտավորապես 14 հեկտար է: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 120 մլն ԱՄՆ դոլար, որը ներդրվում է «RVVZ» հիմնադրամի և անհատ բարերարների կողմից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ